«Ռուսաստանը կփորձի հայկական բանակը հասցնել ռուսական բանակի մակարդակին»:
Նման տեսակետ է հայտնել ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը Armenpress.am կայքի հետ զրույցում:
«ՉԻ». Արմենպրեսը պետական լրատվամիջոց է, ուստի գործ ունենք պետական պրոպագանդայի հերթական գլուխգործոցի հետ: Իսկ նպատակը մեկն է՝ մի անհանգստացեք, մի քիչ սպասեք և տեսեք, թե ինչ լավ է լինելու. Հայաստանի իշխանությունների հմուտ քաղաքականության արդյունքում շուտով կունենանք ռուսական բանակի մակարդակի բանակ:
Բայց մեծ հաշվով մեզ ոչինչ պետք չէ, բացի մեկ զինատեսակից: Մեզ ո՛չ տանկ է անհրաժեշտ, ո՛չ ինքնաթիռ, ո՛չ ԱԹՍ, ո՛չ ՀՕՊ, մեզ անհրաժեշտ է միջուկային զենք: Շատ չէ, մի դիվիզիոն: Կեսը կգնա Ադրբեջանի վրա, մյուս կեսը՝ Թուրքիայի: Դրանից հետո Պակիստանը ինքը բարեկամություն կփնտրի Հայաստանի հետ:
Իհարկե, մենք շտապում ենք ու թերահավատորեն ենք մոտենում ռազմական վերլուծաբանի կանխատեսումներին: Մինչդեռ հայկական բանակի՝ ռուսական բանակի մակարդակին հասցնելու գործընթացը արդեն մեկնարկել է: Օրերս Պնախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում էր, և Շոյգուն նրան նվիրեց առաջին դաշույնը: Կարևորը՝ սայլը սկսեց տեղից շարժվել:
Հ.Գ. Հիմա ընդունված է երկրից երկիր տեղափոխվելու դեպքում թեստ հանձնելը: Թերևս տուրք տալով օրվա հրամայականին՝ մի թեստ էլ հանձնեն նրանք, ովքեր պատրաստվում են ռազմական թեմաներով հարցազրույց վերցնել ու տալ: Հարցազրույցների քանակն ահագին կպակասի: