...

Հասան Վայբերին

Հասան Վայբերին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում էր մեր սիրված Վայբերը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ։ Որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել։

Եթե սեղմել եք, թափով մտեք settings- account - desctop and tablets, ու դուրս քցեք անառակին։ 

Եթե արդեն ձեզ ձեր հաշվից դուրս են քցել, փորձեք մտնել Վայբերի կայք, գտնել գրելու տեղ, լացացնող նամակ գրել։ Բայց մեծ հույսեր չունենաք։ Ավելի լավ է սրան մի հասցրեք»։

«ՉԻ». Որ բացում ես համացանցը, ամեն տեղ ահազանգ է: Ադրբեջանն այնտեղ է ինչ-որ բաներ կուտակում, Նախիջևանում թուրքեր են լցվել, Շիրակի մարզի որոշ հատվածներում ճանապարհի փլուզման վտանգ կա: 

Հիմա էլ Վայբերն է կատաղել: Որ Սամվել Մարտիրոսյանը չլինի, կորած ենք: Մի ամբողջ իշխանության կամ պետական կառույցի գործ է անում: Որ մի հատ էլ ասի, թե ոնց պայքարել ադրբեջանական հայալեզու ֆեյք տելեգրամ-ալիքների դեմ, լրիվ տեղը կընկնի: Կամ նշի, թե ոնց դրանք տարբերակել հայկականներից: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ