...

«Պրինտուսից» ցածր

«Պրինտուսից» ցածր

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով պատերազմի ժամանակ համացանցի հասանելիության սահմանափակման մասին կառավարության նախաձեռնությունը, ասել է. «Իշխանություններն ուզում են շատ խիստ ռեպրեսիվ մեխանիզմներ ներդնել՝ ընդհուպ մինչև համացանցի ամբողջական անջատում։ Որքանով ինձ հայտնի է՝ Հայաստանում դեռ ոչ ոք չի փորձել նման բան անել։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս ամենը։ Պատկերացրեք, որ ինչ-որ պաշտոնյայի կվստահեն անջատիչ, և մի օր նա կորոշի, որ ամեն ինչ պետք է անջատել…Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ։ 

Բացի այդ, առաջարկվող մեխանիզմներն ըստ էության, թույլ կտան «մերկացնել» լրատվամիջոցներին։ Այսինքն՝ իշխանությունները կկարողանան նրանց զրկել բոլոր անհրաժեշտ սարքավորումներից։ Նրանք կկարողանան խլել ամբողջ տեխնիկական բազան՝ լրագրողներին թողնելով միայն բլոկնոտներ ու գրիչներ։ Չնայած գրիչները նույնպես կարող են խլել՝  դրանք համարելով ռազմահայրենասիրական քարոզչության դեմ պայքարի գործիք»:

«ՉԻ». Չէ, թեկուզ գյուլլեն, գրիչները չենք զիջի: Եթե խլեն, ղազի բմբուլով կգրենք, դժվար թե դա առգրավեն, մի քիչ ղազը չի կպնում ռազմահայրենասիրական մոմենտներին: 

Թե որ դա էլ շատ համարեն, կանցնենք քարերի վրա սեպագիր տեքստեր քանդակելուն: Եթե ոչ 10 տարի հետո, գոնե մի հազար տարի հետո սերունդներն իմանան, թե ինչ ժամանակներում ենք ապրել, ինչ ռազմահայրենասիրական իշխանություններ ենք ունեցել: Ինչ-ինչ, Հայաստանը հարուստ է գրենական քարերով: 

Բայց գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիրը. Հայաստանում մամուլի սահմանափակման, մամուլը վերահսկելու, մամուլի դեմ պայքարելու ամենակոշտ քաղաքականությունն իրականացրել են թերթերի նախկին խմբագիրները. նկատի ունենք «Մետաքսագործ» և «Հայկական ժամանակ» թերթերը: Երևի սա էլ է օրինաչափ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1493 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ