...

Թուրքսելը ողջունեց մեզ

Թուրքսելը ողջունեց մեզ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Ucom որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի։ (Կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի) Հիմա, ոնց որ, խնդիրը լուծվել է։ Ես պատճառներից տեղյակ չեմ (արխային ինձ մի գրեք, պատասխաններ չունեմ), հենց նոր եղած բան է»։

«ՉԻ». Ասենք, առավոտը վեր ես կենում, մեկ էլ հեռախոսդ ծնգում է. Turkcell-ը ողջունում է ձեզ:

Էն օրը աղմուկ էին բարձրացրել, չէ՞, որ Տավուշի մարզում ոնց որ թե թուրք են տեսել: Հայ-հարայ, հասեք, կարող է՝ լրտես է:

Հիմա ոչ մի թուրք չի մտել Հայաստան, բայց նրանց ներկայությունն արդեն սմարթֆոններում է: 

Բարձր տեխնոլոգիական դարաշրջան է, մենք էլ Հայաստանում ամենաբարձր տեխնոլոգիապես զարգացած երկիրն ենք:

Բայց թուրքերը համաձայն չեն դրա հետ: Կամ էլ մանրից բջջային օպերատոր են դառնում այստեղ, մենք տեղյակ չենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   358 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ