...

Հայկ Մարությանը համը հանում է

Հայկ Մարությանը համը հանում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է. «Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ 

Օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը»:

«ՉԻ». Աչքիս, հեղափոխությունից հետո միակ հեղափոխականը Հայկ Մարությանն է մնացել: Մնացածները աշխատավարձ են ստանում: Կամ՝ պարգևավճար: Կամ՝ «ջեբի փող»: Կամ՝ ուրախ-ուրախ սելֆի են անում:

Եթե նկատել եք, վերջին ամիսներին իշխանություններն առավել ակտիվ իրենց դրսևորում են հավելյալ գումարներ ստանալու գործում: Համարյա օր չի լինում, որ մենք չլսենք՝ աշխատավարձը պիտի բարձրացնենք, փողը պիտի շատացնենք, օրենքի նախագծեր պիտի ներկայացնենք խորհրդարանին: Սրանց հիմնական դարդ ու ցավը կարծես սա է: 

Երևի դրա համար են իշխանություններն ընկել Հայկ Մարությանի հետևից: Փող աշխատելու երթուղային գծից դուրս է ընկել: Իսկականից համը հանում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3240 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ