...

Հազիվ, էլի

Հազիվ, էլի

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Քննչական կոմիտեի տարածած «գաղտնի ձայնագրությունը» սխալ վերծանելու համար: 

«ՉԻ». Նույնիսկ քոչարյանական Հ1-ի օրոք այսպիսի սյուռ պատմություն չի եղել: Սա վերջն է:

Հանրայինը տեղեկություն էր տարածել, որ երկու ղարաբաղցի փողի դիմաց գնում են հանրահավաքների: Մինչդեռ խոսքը ընդամենը կոշիկ գնելու մասին է եղել:

Լավ, Հանրայինը հասկացանք, բա քննչականն ինչի՞ էր սա ձայնագրել ու տարածել: Քննչական կոմիտեն ներողություն չի՞ ցանկանում խնդրել, իր պետն էլ հրաժարական տա այսպիսի խայտառակ... մտածում ենք, թե ինչ անուն տանք: Դեբիլություն, էժանագին մանիպուլյացիա... սրա համար:

Ներողություն են խնդրում, բայց արդեն քանի օր է, իրենց ֆեյք-պոակ-մոակ-չախոակ ցանցերով, կայքերով, վարձկան վերլուծաբաններով տարածել էին, թե հայ-հարայ, նայեք, ղարաբաղցիներին փողով միտինգների են տանում: 

Ու արցախցիների դեմ արշավ էին սկսել, գրում էին, թե համը հանում են, մեկն ընդհանրապես գրել էր, թե իրենց պատճառով ենք հազարավոր զոհեր տվել: Բա... թուքումուրը տարածել են, մի հատ կես բերան ներողություն խնդրել:

#Tags / Պիտակներ

Հ1

ՎԱՐԿԱՆԻՇ

   539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ