...

Եթերում թոք-ջիգյար շոուն է

Եթերում թոք-ջիգյար շոուն է

Հանրային հեռուստաընկերությունը Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման շուրջ քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը մասնակցել են Տիգրան Խզմալյանը, Տիգրան Արզաքանցյանը, Սուրեն Սահակյանը և Սուրեն Գրիգորյանը:

«ՉԻ». Բացառիկ երևույթ է: Չգիտենք, 2 Տիգրան vs 2 Սուրեն հատուկ են բռնեցրել, թե՝ ոչ, բայց հյուրերի ընտրությունը հաստատ հատուկ են արել:

Այնպիսի կարևոր թեմայի քննարկմանը, ինչպիսին Բրյուսելի հանդիպումն է, Հանրայինի, շեշտում ենք՝ Հանրայինի Առաջին ալիք են հրավիրում են մեկին, որը հազիվ է երկու բառ կարողանում իրար ետևից կապել, մեկին, որին նույնիսկ ներկայացնելուց Պետրոս Ղազարյանը խնդիր ունեցավ, քանի որ չգիտեր, թե այդ մարդը ինչով է զբաղվում, մեկին, որը նույնիսկ Կենդանաբանական այգում որևէ կենդանու սատկելու մեջ է Ռուսաստանի դավադրություն տեսնում, ու մեկին, որը ինչ-որ անհայտ կուսակցության անհայտ ղեկավար է, այնքան անհայտ, որ փողոցում մարդկանց հարցում անես, 100-ից 100-ը չեն իմանա, թե ով է:

Այսինքն՝ նման թեմայի համար ավելի գիտակ, փորձառու, պրոֆեսիոնալ, խոսել իմացող մարդ չի մնացե՞լ, դիվանագետ, քաղաքագետ, միջազգայնագետ չունե՞նք, որ Արզաքանցյանի հույսին եք մնացել: Եթե դա ոչ թե քննարկում էր, այլ կրկեսային թոք-շոու, ապա բան չունենք ասելու: Բայց այդպես էլ նախօրոք անոնսներում ասեք, իմանանք: 

Թե չէ ամբողջ համացանցը այդ քննարկման ընթացքում հնչած բլթոցների վրա ղժժում է: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ