...

Իրար տվել են

Իրար տվել են

Օրերս «Հ1»-ի «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդման հյուրերն են եղել ՔՈ-ի նախկին ղեկավար Սուրեն Սահակյանն ու քաղաքագետ Արեգ Քոչինյանը, որոնք հաղորդումից հետո իրար տվել են. քաշքշուկ, ծեծկռտուք և այլն:

Բանը հասել է նրան, որ երկուսն էլ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Վերջն է: 

Երկուսն էլ ֆեյսբուքի իրենց էջերում միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել, թե որը որից հետո է եղել: 

Մեծ հաշվով, այնտեղ բանավեճ չկար, ավելի շատ կենացների փոխանակում էր հիշեցնում, այնպես որ, դրան չենք անդրադառնում: 

Բայց մեր ուշադրությունը մի բան գրավեց. Սուրեն Սահակյանի էջում մի օգտատեր նրան մեղադրել է Արցախը հանձնելու գործում կամ պատերազմի գնալու գործում Փաշինյանին աջակցելու մեջ:

Սուրեն Սահակյանն էլ պատասխանել է. «Ինչ վերաբերում ա Նիկոլին իմ աջակցությանը, ապա նման բան մի հարցում ա եղել՝ նախկին քաղաքական համակարգը փոխելու։ Մնացած բոլոր հարցերում տեսակետների համընկնում չի եղել»:

Այ էս է. հիմա ում հարցնես, կասի՝ չէ, ի՞նչ եք ասում, ես Նիկոլին չեմ աջակցել Ղարաբաղի հարցում, ես ընդհանրապես խաղաղ կարգավորման, փոխզիջումների կողմնակից եմ եղել: Բա եղա՞վ:

Հիմա Սուրեն Սահակյանն է, իրեն թվում է, թե ամեն ինչ անցել, գնացել է, ամեն ինչ մոռացել ենք: Աջակցում էիր Նիկոլ Փաշինյանին, էն էլ ոնց: 

Ահավասիկ, 2020թ. հունիսի 23-ին, այսինքն՝ պատերազմից 2 ամիս առաջ, Սուրեն Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Չգիտեմ՝ էս պահին Նիկոլ Փաշինյանին արտաքին քաղաքականության ու, մասնավորապես, Արցախի հարցում ով ա խորհուրդներ տալիս, բայց ակնհայտորեն մասնագիտական առումով, որակապես նա/նրանք գերազանցում ա/են տնտեսական, առողջապահական, կրթական ու բազում այլ ոլորտներում խորհրդատուներին։ Նշեմ նաև, որ չնայած տարածված մտայնությանը, թե մեր դիրքերը թուլացել են, իմ անձնական կարծիքն ա, որ գոնե Արցախի հարցում մենք ավելի ամուր դիրքերում ենք, քան առաջ էինք»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ոչմիթիզական դիրքերից էր խոսում, բանակցություններից հրաժարվում էր, հայտարարում էր զրոյական կետից սկսելու մասին, մերժում էր կարգավորման այն առաջարկները, որոնք դրված էին բանակցային սեղանին, ու Սուրեն Սահակյանը դա ողջունում էր, հայտարարում, որ դրանով մեր դիրքերն ավելի ամուր են դարձել, իսկ հիմա հայտարարում է, թե Արցախի հարցում ուրիշ տեսակետ է ունեցել: Նույն տեսակետն է եղել: 

Սպասենք Քննչական կոմիտեի պատասխանին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   798 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ