...

Ժիր էր Սուրոն, դուրեկան․․․

Ժիր էր Սուրոն, դուրեկան․․․

Մեր 2806-ամյա մայրաքաղաքը, պարզվում է, Սուրեն Գրիգորյան անուն-ազգանունով մի երիտասարդ ու կայտառ փոխքաղաքապետ ունի։ Այս վառվռուն աչքերով ՔՊ-ականը, որը վաղ պատանեկության տարիներին հասցրել է լինել ԱԺ պատգամավոր, հետո՝ արդարադատության փոխնախարար, հիմա էլ որպես Երևանի փոխքաղաքապետ անդրադարձել է ավտոկայանատեղերի «կարմիր գծերին» ու կենտրոնի բեռնաթափմանը և հայտարարել, թե «եթե թանկացմամբ մեր նպատակին չենք հասել, տարվա վերջին ավագանին կարող է գներն է՛լ ավելի վերանայել»։ 

Սովորաբար ընդունված է հակառակն անել․ եթե ինչ-որ մեկն ինչ-որ ախմախ բան է անում ու արդյունքի չի հասնում, սուսուփուս խոստովանում է սխալը, ներողություն խնդրում, որ նպատակին չի հասել ու փասա-փուսան հավաքում՝ սպասելով իր ախմախության քրեա-իրավական հետևանքներին։ Օրինակ՝ եթե որևէ մեկը որոշում է գաստրիտը բուժել հիվանդի գլխին կվալդով հարվածելով, ու որևէ բարելավում չի նկատվում (ո՞ւմ մտքով կանցներ), հաստատ չի ասում, չէ՞, «քանի որ կվալդի հարվածով մեր նպատակին չհասանք՝ պետք է է՛լ ավելի վերանայել կվալդի քաշն ու հարվածի ուժգնությունը»։ Բայց սա մեր կայտառ փոխքաղաքապետին չի վերաբերում։ Չէ՞ որ նա ՔՊ-ական է, այսինքն՝ ինտելեկտի առումով շատ չի տարբերվում վերոհիշյալ մեթոդով «գաստրիտը բուժած» հիվանդներից։

Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» գինը «է՛լ ավելի վերանայելու» մտադրությանը, ապա դրանից Երևանը, իհարկե, չի բեռնաթափվելու։ Փոխվելու է միայն այն, որ մարդիկ «է՛լ ավելի են վերանայելու» քաղաքապետի հասցեին հնչող գնահատականների բառապաշարը, և դրանց համար կիրառվելու է արդեն ոչ թե «18+», այլ «21+» սահմանափակումը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ