...

Ձուկը գլխից է թանկանում

Ձուկը գլխից է թանկանում

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով տրանսպորտի փոխադրավարձի բարձրացմանը, ասել է. «Այո, տրանսպորտը թանկանում է, բայց այնքան չի թանկանում, ինչքան հրապարակված էր, ինչը չի նշանակում, որ առհասարակ չի թանկանում»:

«ՉԻ». Մի հատ եկեք վերծանենք այս բլթոցը: Ասում է՝ տրանսպորտի թանկացման մասին էն, ինչը հրապարակված է, սուտ է: Հրապարակողն էլ են իրենք, այդ հրապարակումը հերքողն էլ: 

Այսինքն, իրենք իրենց ստախոս են հանում: 

Բայց դա չի նշանակում, որ իրենք առհասարակ ստախոս են, ինչքան երևում է, բայց այո, այնքան էլ ստախոս չեն... մի րոպե, սրանք լրիվ Նիկոլ Փաշինյանի ոճով են արդեն կռուտիտ լինում: 

Շեֆից են սովորել իրենք իրենց հակասել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ