...

Խի իրենք ի՞նչ պակաս Նիկոլ են

Խի իրենք ի՞նչ պակաս Նիկոլ են

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային միջոցների սակագների վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ։

Սա, իհարկե, փայլուն նախագիծ է։ Բայց, իհարկե, լրամշակման կարիք ունի։ Օրինակ՝ կարելի էր ավագանու որոշմամբ սահմանել, որ տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին դոտացիաներ պիտի տրամադրի անձամբ Տիգրան Ավինյանը՝ «իրա ջեբից», իսկ եթե ինչ-ինչ անհասկանալի պատճառներով այդ մեխանիզմը չաշխատի՝ Թևանյան Անդոն պարտավորվում է անձամբ թոշակառուներին տեղից տեղ տեղափոխել շալակով։ 

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, մեղմ ասած, հիմարությամբ է զբաղված։ Նրանց երևի թվացել է, թե եթե ՔՊ-ն էժան պոպուլիզմով հաջողությունների է հասնում՝ ուրեմն իրենք հաջողության հասնելու համար պիտի է՛լ ավելի էժան պոպուլիզմով զբաղվեն։ Բայց նույնիսկ ա՛յդ հարցում են թերացել։ Կարող էին, չէ՞, պահանջել, օրինակ, որ քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտից օգտվող յուրաքանչյուր ուղևորի վճարի նվազագույնը 150 դրամ։ Հաստատ ահագին մարդու դուր կգար, Թևանյան Անդոն կդառնար համարյա ազգային հերոս, Երևանի կենտրոնն էլ կբեռնաթափվեր։ Իսկ եթե հանկարծ առաջարկը չընդունվեր՝ կասեին «դե մենք ի՞նչ անենք, որ Ավինյան Տիկոն գյոռմամիշ ա»։ Ու մասամբ իրավացի կլինեին։ Տիկոյի մոմենտով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   509 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ