...

Մշտական հոգսի համակարգ

Մշտական հոգսի համակարգ

Երևանի ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը, որը նախատեսում է.

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

«ՉԻ». Էլի թանկ է: Կարող եք համեմատել այլ երկրների հետ, կհամոզվեք: Բայց այստեղ էլ մի ուրիշ հարց կա. ինչքանո՞վ այս համակարգը կարող է էֆեկտիվ լինել, եթե երթևեկությունը Երևանում օրվա մեծ մասը ծանրաբեռնված է:

Ասենք, մարդը մշտական տոմս է ձեռք բերել, բայց ա կետից մինչև բ կետը հասնում է մի ժամում, ու դա լավագույն դեպքում: Մշտական տոմսի իմաստը կորչում է: 

Տեսե՞լ եք՝ Երևանի ճանապարհներին ինչ է կատարվում: Երբեմն կիլոմետրանոց խցանումներ են: Ճանապարհների որակի մասին ավելորդ է խոսել: Ոնց որ ասում են. կարտոֆիլի հանդեր են: Դար ու փոս: 

Այսինքն, միասնական տոմսային համակարգի անցնելուն զուգահեռ այնպիսի որակի ճանապարհներ պետք է ունենալ, որ ամիսը մեկ կարկատելու կարիք չլինի, պլյուս ճանապարհների ծանրաբեռնվածությունը պիտի թեթևացնել: 

Այնպես որ, եթե այսպիսի ֆանտաստիկ գներ եք դնում, իմացեք՝ միասնական տոմսային համակարգը միայն տոմսը չի, այլ նաև որակյալ ու առանց խցանումների ճանապարհները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ