...

Մի հատ էլ «5-րդ ալիքը» մոնիթորինգ արեք

Մի հատ էլ «5-րդ ալիքը» մոնիթորինգ արեք

««Մեդիա պաշտպան». Առանց մեկնաբանության հրապարակում ենք Պետրոս Ղազարյանի մեկ ամսվա հյուրերի ցանկը.

Հունիսի 1- Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան
Հունիսի 2- ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյան
Հունիսի 3- Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հունիսի 4- Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան
Հունիսի 5- Լրագրող Մարինե Գասպարյան
Հունիսի 6- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան
Հունիսի 7- Հանրային քննարկում։ Թեման՝ Համավարակի դեմ պայքարը։ Հյուրերը՝ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան, Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյան, համաճարակաբանության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Արման Բադալյան, ԱՆ ՀՎԱԿ Լիանա Թորոսյան, ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք Նուբարյան
Հունիսի 8- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան
Հունիսի 9- ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան
Հունիսի 10- ԱՆ փոխնախարար Արտյոմ Սմբատյան
Հունիսի 11- ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
Հունիսի 12- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
Հունիսի 14- Հանրային քննարկում։ Թեման՝ նոր պարեկային ծառայություն։ Հյուրեր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյան, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյան, փոխոստիկանապետ Տիգրան Եսայան
Հունիսի 15- Հանրային քննարկում։ Թեման՝ ԱԱԾ վերջին բացահայտումները։ Հյուրեր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյան, նախկին քաղաքական մեկնաբան, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյան
Հունիսի 16- «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան
Հունիսի 17- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան
Հունիսի 18- ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան
Հունիսի 19- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան
Հունիսի 20- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
Հունիսի 21- Հանրային քննարկում։ Թեման՝ հասարակական փոփոխություններին ընդառաջ։ Հյուրեր՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյան, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, ռեժիսոր բեմադրիչ Ռուբեն Բաբայան, ազգագրագետ Հրանուշ Խառատյան
Հունիսի 22- Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
Հունիսի 23- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
Հունիսի 24- «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյան
Հունիսի 25- Կենսաբանական գիտությունների թեկնածու, գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյան
Հունիսի 26- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան
Հունիսի 27- Գործարար Խաչատուր Սուքիասյան
Հունիսի 28- Հանրային քննարկում։ Թեման՝ զարգացումներ ՍԴ շուրջ։ Հյուրեր՝ նախագահի խորհրդական, ՀՀԿ նախկին պատգամավոր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյան, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյան, փաստաբան Լուսինե Հակոբյան
Հունիսի 29- Հանրային քննարկում։ Թեման՝ գույքահարկ։ Հյուրեր՝ լրագրող Մարկ Գրիգորյան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյան, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյան
Հունիսի 30- Իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյան»:

«ՉԻ». Էլ ինչո՞ւ առանց մեկնաբանության: Լավ էլ մեկնաբանեք, հարցրեք՝ սա ի՞նչ թիթիզություն և նորամուծություն է, ինչո՞ւ պետք է ընդդիմադիրները հայտնվեն հանրային հեռուսատեսության եթերում, ինչո՞ւ է նոր իշխանությունը կազմաքանդում Հ1-ը, ինչո՞ւ է վերացրել սև ցուցակները:

Թե Ենոքյանին թվում է, որ Հ1-ն էլ պետք է «5-րդ ալիքի», «Արմնյուզի», «Երկիր Մեդիայի» և «Կենտրոնի» նման միմիայն ապատեղեկատվություն տարածի, հայհոյի իշխանություններին և բռնության կոչեր հնչեցնի:

Իսկ «Մեդիա պաշտպանը» կարող է մոնիթորինգ անել «5-րդ ալիքի» հյուրերին: Թեպետ թող նեղություն չքաշի: Բոլորս էլ գիտենք: Երկուշաբթի՝ Գուրգեն Եղիազարյան, երեքշաբթի՝ Գևորգ Պետրոսյան, չորեքշաբթի՝ Վիկտոր Սողոմոնյան, հինգշաբթի՝ հերթական դաշնակ, ուրբաթ՝ Աշոտյան, շաբաթ՝ Բագրատյան, կիրակի՝ ցանկացած մեկը, որն անպայման կհայտարարի, թե Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը:

«Հայելու առաջ» հյուրերի ցանկին ընդհանրապես պետք չէ անդրադառնալ, միայն խորհուրդ է տրվում դիտել դիմակով, հակառակ պարագայում հնարավոր է թունավորվեք գարշահոտությունից:

Թերևս Ենոքյանին հաճելի կլիներ, որ Հ1-ը պաշտոնական լուրեր չհաղորդեր, այլ առավոտից երեկո «Արմնյուզի» պես ցուցադրեր, թե ինչպես են մի քանի ադեկվատներ իրենց անադեկվատ պահում:

Թե անպայման «Կենտրոնի» նման պետք է Ծառուկյանի առաքինությունների մասին սերիալ ցուցադրել, որ Ենոքյանը գոհ մնա:

Հանրային հեռուստատեսությանը կարելի է մեղադրել միայն մի բանում: Երկու տարի ունենալով ազատություն, տնօրինելով մեծ արխիվային նյութեր՝ չի պատրաստում ֆիլմեր, որտեղ մանրակրկիտ կներկայացվեն նախկինների հանցագործությունները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ