...

Տեղեկատվական բարդակ

Տեղեկատվական բարդակ

Հանրային հեռուստատեսության 1-ին ալիքը՝ անդրադառնալով սահմանում ընթացող մարտերին, հաղորդել է. ««Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող»:

«ՉԻ». Չգիտենք էլ, թե սա ոնց անվանենք՝ տեղեկատվական բարդա՞կ, թե՞ քաոս: Պետական գլխավոր հեռուստատեսությունը վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին հղում անելով է տեղեկացնում, թե ինչ է կատարվում:

Միանգամից «Հայկական ժամանակը» խմբագրակազմով տարեք Հ1-ի ստուդիա, թող այնտեղից օպերատիվ տեղեկություններ հայտնեն: Իզուր այսքան չչարչարվեք, հղում անեք:

Միգուցե ՊՆ-ն էլ իր հաղորդագրությունները տարածի՝ հղում անելով առավել ինֆորմացված լրատվամիջոցին: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ