...

Հեղափոխությունը Գրիգորյանին չփոխեց, Շիրինյանին՝ փոխեց

Հեղափոխությունը Գրիգորյանին չփոխեց, Շիրինյանին՝ փոխեց

«Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է ապահովել այդ կառույցի բնականոն աշխատանքը և բավարար չափով արդյունք է ցույց տալիս։ Ես շատ գոհ եմ նրա աշխատանքից», այսօր ԱԺ-ում հայտարարել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

«ՉԻ». Մարգարիտա Գրիգորյանը Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր ապահովում այդ կառույցի բնականոն աշխատանքը: Բայց միլիոնավոր հեռուստադիտողներ աշխատում էին չդիտել այդ «աշխատանքի» արդյունքը:

Հեղափոխությունը հույսեր ներշնչեց, որ պրոպագանդայի և գավառականության միքս հիշեցնող այդ կառույցում կլինեն փոփոխություններ: Սակայն պարզվեց Մարգարիտայի հմայքն ավելի ուժեղ է, քան հասարակության սպասելիքները:

Ժամանակ առաջ տիկին Գրիգորյանի աշխատանքից գոհ էր նաև Ռուբեն Ջաղինյանը, բայց հետո պարզվեց, որ ընկերությունում կա  174 միլիոնի չարաշահում, որը Սերժ Սարգսյանը ներեց ՝ հանձնարարելով փոխհատուցել կառավարության պահուստային ֆոնդից: Մնում է հուսալ, որ այս անգամ վնասը կլինի մի փոքր մեղմ և Գրիգորյանը կբավարվի ավելի փոքր թվերով:

Հուսով ենք նաև, որ պարոն Շիրինյանը բավարար չափով արդյունք ասելիս նկատի չունի «ՊանԱրմ Ինք» ընկերության հետ կնքված խայտառակ գործարքը: Գործարք, որից գոհ մնաց միայն Մարգարիտա Գրիգորյանի երկարամյա պատրոն Միքայել Մինասյանը:

Ինչ մնում է պարոն Շիրինյանին, ապա նա հաստատապես մտնում է այն 10 պաշտոնյաների ցուցակի մեջ, որոնց հեղափոխությունն անճանաչելիորեն փոխեց: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6761 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ