«Ընդդիմությունը նոր թափով կսկսի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Իշխան Սաղաթելյան:
«ՉԻ». Տեսնես նոր թափը ինչպե՞ս է արտահայտվելու: «Կավեենշիկին» ռուսականի փոխարեն Լֆիկի օղի՞ եք տալու: Ցույցերի մասնակիցներին 10000 դրամի փոխարեն 100 հազա՞ր եք վճարելու: Ձեր ձեռնարկություններում աշխատողներին շղթաներո՞վ եք տանելու հանրահավաքներին: Գեղամ Մանուկյանը ջրադո՞ւլ է հայտարարելու: Գարեգին Բ-ն քաղաքական քարոզին զուգահեռ նաև Նիկոլ Փաշինյանին հեռացնելո՞ւ է եկեղեցուց: Հրապարակում խոզի խորովածի փոխարեն նաև հորթի խորովա՞ծ եք առաջարկելու:
Ավելի լավ է՝ հայտարարեք, որ աննախադեպ ցուրտ է և մտահոգված լինելով ցուցարարների առողջությամբ՝ ավարտում եք ձմեռային կոմպանիան, իսկ գարնանը կրկին կփորձեք:
Հավատացեք՝ Նիկոլ Փաշինյանը իր գրած հոդվածներով ու ստատուսներով ավելի մեծ վնաս է հասցնում իշխանության վարկին, քան ձեր՝ միայն կարեկցանք առաջացնող միտինգային պայքարը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: