...

Հիմա, որ ձեզ ծեծեն, ինչո՞վ եք զբաղվելու

Հիմա, որ ձեզ ծեծեն, ինչո՞վ եք զբաղվելու

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետպատերազմյան շրջանում, երբ բանակցային գործընթացը լարված ու բարդ ա լինելու հայկական կողմի համար, երբ ամեն սանտիմետրի համար կոկորդ պիտի կրծենք, արտգործնախարար ա նշանակվում մարդ, ում մի հատ ԱԱԾ-ն ա կարեցել կոտրի հոգեբանորեն, մի հատ էլ սեփական քաղաքացիները ֆիզիկապես կապիտուլյացիայից հետո։ Գուշակեք, ինչ ա անելու ադրբեջանական կողմը»։

«ՉԻ». Այ քեզ լոգիկա: Այս տրամաբանությամբ ու պատկերացումներով տիկինը ճիշտ կանի ոչ թե ադրբեջանագիտությամբ զբաղվի, այլ գողական «պանյատների» զարգացմամբ ու տիրաժավորմամբ: Այո, այդ մասնագիտացման շրջանակներում նա կապացուցի, որ մեկ անգամ ծեծվածը հիերարխիայում բարձր պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի:

2018 թվականին իշխանությունը կարող էր թույլ տալ, որ ամբոխը մտնի և ոտքերի տակ գցի թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ նրանց քաղաքական արբանյակներին: Դրանից ի՞նչ կհետևեր. ուրեմն նրանք այլևս քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չէի՞ն ունենա:

Նույն տրամաբանությամբ՝ եթե մոտ օրերս նիկոլապաշտ մի քանի կանայք փողոցում ծեծի ենթարկեն Էլիբեկովային, ապա նա ստիպված կլինի փոխել մասնագիտացումը և վերապրոֆիլավորվել, օրինակ՝ մսավաճառի:

Այս որակի քննադատության պատճառով է, որ հայտնի ուժերը չեն ստանում ժողովրդի աջակցությունը՝ անկախ իշխանության սխալներից ու ձախողումներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ