...

Հասարակությունը հարցեր է տալու ձեր տերերին

Հասարակությունը հարցեր է տալու ձեր տերերին

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամենավատ միտքը, որ հիմա կարար ծագեր, ընդդիմության վրա հանրության նեգատիվը ուղղելն ա։ Մի արեք, պատերազմ ա երկրում, մի կրկնեք նորից նույն սխալը սև-սպիտակ մտցնելով։ Նախ, մարդիկ տեսնում են էս օրերին ով ոնց պահեց իրան, երկրորդը՝ դա մեկ ա չի փրկելու էն հարցերից, որոնք տրվելու են պատերազմից հետո ու էդ հարցերը հանրությունն ա տալու»։

«ՉԻ». Տիկինը, որ հարցեր ունի, ճիշտ կաներ ժամանակին դրանք տար Սերժ Սարգսյանին: Բայց ոչ. 2016 թվականից հետո փրփուրը բերանին պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, թե իբր նա փառապանծ հաղթանակ է տարել:

Ինչ վերաբերում է հանրության հարցեր տալուն: Այո, այս անգամ հանրությունը պետք է հարցեր տա և պատասխաններ ստանա: Հարցնի՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ինչպե՞ս ձեր ընտանիքները դարձան միլիարդատեր, ինչո՞ւ բանակի զինամթերքի համալրումը տասնյակ տարիներ ձախողվեց:

Այս հարցերը տալուց հետո թերևս ոմանց ձայնը կտրվի, որովհետև ֆինանսավորողներն այլևս հնարավորություն չեն ունենա վճարել նրանց ֆեսյբուքյան ակտիվության համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3189 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ