...

Պարոն Դվորնիկով, էդ դո՞ւք եք միջազգային իրավունքի մասնագետ

Պարոն Դվորնիկով, էդ դո՞ւք եք միջազգային իրավունքի մասնագետ

«Պատմությունը չկարողացավ հայերին նվիրել փոխզիջումային տրամաբանություն: Մենք պարզապես չենք հասկանում, թե ինչ է նշանակում պարտվել: Դավաճաններին պետք է հեռացնել պատմության երթուղուց՝ տանկով, թե այլ կերպ: Այս տականքները համարձակվել են դիպչել իմ ընկեր Անժելա Էլիբեկովային: Սա մեծ սխալ է, վախկոտ Նիկոլ: Քեզ ջարդելու ենք, տականք»,- այս մասին գրել է ռուս քաղաքագետ, հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը՝ ի աջակցություն ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի, որին երեկ բերման էին ենթարկել:

«ՉԻ». Փաստորեն Դվորնիկովը հետևում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց չի հետևում Ռուսաստանի Դաշնության ղեկավարների և մասնավորապես արտաքին գործերի նախարար Լավրովի գործունեությանը: Այդքանից հետո էլ իրեն հռչակել է միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ:

Եթե հետևեր, ապա կիմանար, որ Ռուսաստանի ղեկավարությունը ամբողջ օրը պայքարում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերից մեկի համար: Այն է՝ ուրիշ պետության ներքին գործերին միջամտելը անթույլատրելի է: Հիմա իր դուրը որքանով կգա, եթե եվրոպական որևէ հասարակական կազմակերպության ղեկավար հանդես գա կոչով, որ տականքները դիպել են Նավալնուն, և նրան պետք է ազատել ցանկացած գնով, այդ թվում՝ տանկերով:

Ինչ վերաբերում է փոխզիջումային տրամաբանությանը: 1998 թվականին այն մերժվեց: Իշխանության եկան ուժեր, որոնք իբր դեմ էին փոխզիջումներին: Ադրբեջանագետ Էլիբեկովան երկար տարիներ աշխատել է նրանց ենթակայության տակ, առաջ տարել նրանց թեզերը, պաշտպանել և հիմնավորել նրանց դիրքորոշումները: Այնպես որ, գրառման առաջին տողը լրիվ ավելորդ էր, պարոն Դվորնիկով: Մի խոսեք այնտեղ, որտեղ ձեզ լավ են հիշում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   780 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ