...

Հոգեբանների համար լիքը գործ է բացվել

Հոգեբանների համար լիքը գործ է բացվել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանի ռեժիմը խրախուսում է սորոսա-ահաբեկիչներին և թուլացնում հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին: Սա սպառնալիք է մեր պետությանը։
Մենք ապրում ենք մեր պետության պատմության ճակատագրական ժամանակաշրջանում: Իշխանության է եկել ուժ, ում համար իզմեր չունենալը հավատամք է:

Աշխարհագրական այս բարդ և Հայաստանի համար ճակատագրական փուլում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը անում է ամեն բան ազգային անվտանգությունը թուլացնելու համար:

Ինչպես կասեին Հին Հռոմում՝ «Կարթագենը պետք է կործանվի» կամ հակապետական ուժերը և նրանց սպասարկողները պետք է հեռանան: Փաշինյանի ռեժիմի քայլերն ուղիղ սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը»:

«ՉԻ». Հիշո՞ւմ եք, որ 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարում էր, թե ընդդիմության ղեկավարները հատուկ բառեր են օգտագործել, որոնք հոգեխանգարմունք են առաջացրել ժողովրդի մոտ. «հայրենիք», «հաղթանակ» և այլն: 

Մենք այն ժամանակ ծիծաղում էինք իշխանությունների այս զառանցանքների վրա, բայց պարզվում է՝ այդ հոգեխանգարմունք ասվածը իրականում կարծես կա: 

Նախկին իշխանությունները, որքան հասկացանք, հոգեխանգարված են «սորոս» բառի վրա: Հիմա ինչ Հայաստանում լինի, հաջողացնում են կապել ոմն Սորոսի հետ:

Մեկ-մեկ էլ այնպիսի տպավորություն է, որ Շարմազանովը վերցնում է տարիներ առաջ Սերժ Սարգսյանի վարչախմբի մասին ընդդիմության որևէ հայտարարություն, տեսակետ, copy-paste է անում, Սերժ Սարգսյանի անունը ջնջում, տեղը Նիկոլ Փաշինյանի անունն է դնում: Մեկը-մեկին նույնն է:

ՀԳ. Բայց ՀՀՇ-ն պետք է մաղարիչ անի այդ Սորոսին. թե որ վերջինս չլիներ, տեղը ՀՀՇ-ի անունն էին անընդհատ տալու. դրա վրա էլ են տարիներ շարունակ հոգեխանգարված:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5233 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ