...

Հող չտվողների ճանապարհային քարտեզ

Հող չտվողների ճանապարհային քարտեզ

 «...Սրանք այնպիսի անպատկառությամբ են օժտված, որ <<...>>  փորձելու են մնալ իշխանության գլխին, և քանի որ ոչ ոք դա չի հանդուրժելու, երկիրը ներքաշելու են այս անգամ քաղաքացիական պատերազմի մեջ։

Եվ իրենց ձեռք չէր տալիս երկրորդական տեղերը Հայաստանում։ Թող որ սա խմորված լինի ենթագիտակցական մակարդակում. դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Ուրեմն, վերցնել իշխանությունը և ամրապնդվել։

Ամրապնդվել ըստ ամենայնի և միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։ Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլև առանց տարրական ամոթի զգացման։ Որովհետև ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարևան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի

...

Ամրապնդվել՝ կեղեքելով ու հարստահարելով աշխատող և աշխատատեղ ստեղծող մարդկանց, ստիպելով հանել վերջին կոպեկը շրջանառությունից, այսպիսով բացառելով ոչ միայն արտադրություն և աճ, այլև կանգնեցնելով վերարտադրությունն անգամ։ Այդպես չի վարվում նվաճողն անգամ, որը խոհեմորեն տեղ է թողնում իր բանակը կերակրելուն։ Այդպես վարվում է երկրով անցնող ասպատակը։ Ամրապնդվել՝ կադրերով՝ դատարկելով Ղարաբաղը վերջին կապող ուժերից։ Եվ այս ընթացքը կասեցնել չի լինի։ Այս ընթացքը վերջի սկիզբն է, որովհետեւ երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով:
...
Ամրապնդվել՝ չբավարարվելով եկամտաբեր ճյուղերի վերահսկողությամբ, այլ ձգտելով սեփականացնել ինչ հնարավոր է։
...
Այսպես գործելով, այսպես պառակտելով Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես, բարոյապես, ժողովրդին խոշտանգելով սոցիալապես, այսպես սեպ խրելով հայության երկու հատվածների միջև, այսպես՝ քաղաքականությունը փոխարինելով տուրիստական ընդունելություններով, իսկ ազգային երկխոսությունը՝ աճյունների վերահուղարկավորումներով, այսպես չեն գնում ոչ դեպի խաղաղություն, ոչ դեպի պատերազմ։ Այդպես գնում են դեպի ոչինչ» 

Վանո Սիրադեղյան, 1999 թվական

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1226 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ