...

Հորթ և տեսարաններ

Հորթ և տեսարաններ

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ իմացա, որ Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար, շատ զարմացա, քանի որ թուրքերենից հայերեն թարգմանությամբ դա հնչում էր միավորվեք իշխանության շուրջ: Չհասկացա, թե Էրդողանի ինչի՞ն էր պետք, որ Հայ ժողովուրդը համախմբվի իշխանության շուրջ:

Երբ Ալիևը հայտարարեց, որ ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի, Փաշինյանը հրաժարվել է «տարածքները հանձնել», ես ծիծաղեցի ու կրկին զարմացա, թե Ալիևի ինչի՞ն էր պետք Փաշինյանին հերոս ներկայացնել Քոչարյանի ու Սարգսյանի ֆոնին:

Երբ Ալիևի այս տխմարությունը օտարերկրյա գործակալներն ու նրանց հեղափոխական ադեպտները հորթի հրճվանքով սկսեցին տարածել Հայաստանում, ես զայրացա»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, ադրբեջանական մամուլը ամեն օր հայկական ընդդիմադիր գործիչների մտքերն է հրապարակում: Գևորգ Պետրոսյանը՝ ձեզ օրինակ: Որ շատ բզբզանք, կարող է՝ էս մեր ընկերոջ ստատուսն էլ ադրբեջանական կայքերում գտնենք, երբ «ավետել էր», թե Շուշին շուտով թուրքերը կգրավեն: Պատկերացնում ենք, թե ադրբեջանցիները հորթի ինչպիսի հրճվանքով են այդ ստատուսը տարածել:

Բայց ինչքան ծանր է տանում Էրդողանի հայտարարությունները: Ընդ որում, ոչ թե Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, այլ որ հայերը պետք է դուրս գան իշխանությունների դեմ: Այն դեպքում, երբ Էրդողանը նաև Արթուր Ղազինյանի խոսքերն է ընդամենը կրկնել: Սա էլ է, չէ՞, ամեն օր կոչ անում իշխանությունների դեմ պայքարի մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ