...

Հրահանգել է Մարտի 1-ի վատառողջ քաղբանտարկյալների անկետաներում արձանագրել, թե նրանք առողջ են

Հրահանգել է Մարտի 1-ի վատառողջ քաղբանտարկյալների անկետաներում արձանագրել, թե նրանք առողջ են

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին լուրը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Նշենք, որ քննչական ծառայության կողմից նշված Բաբայանի պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքը կարելի էր մեղմ բնորոշում համարել նախկինում Մարտի 1-ի դեպքերից հետո ՔԿՀ-ների մամուլի խոսնակ Բաբայանի դերակատարման համեմատ:

Մեր տեղեկություններով՝ Արսեն Բաբայանը իշխանությունների կամակատարը լինելով, հատուկ թշնամանք է տածել Մարտի 1-ի գործով անցնող քաղբանտարկյալների հանդեպ:  Նա ՔԿՀ բուժաշխատողներին հրահանգել էր վատառողջ քաղբանտարկյալների անկետաներում արձանագրել, որ առողջության հետ կապված խնդիրներ չունեն: Արյան ամենաբարձր ճնշում ունեցող քաղբանտարկյալներից մեկի մասին Բաբայանը հեգնել էր. «Չի մեռնի, գրեք առողջ է»: Հիմա նրա ձերբակալության մասին մտահոգվողներին ու այդ փաստը քննադատողներին կարելի է ուղղակի մխիթարել՝ «Հանգստացեք, չի մեռել, ողջ է»:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   11206 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ