...

ՀՅԴ-ն խիստ ծանր է տանում հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը

ՀՅԴ-ն խիստ ծանր է տանում հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու հարցին, ասել է. «Այստեղ չես գտնի մարդ, որ դեմ լինի գործի քննությանը: Բայց եթե այս գործը օգտագործվելու է կրկին քաղաքական նպատակներով, այս ողբերգությունը՝ Հոկտեմբերի 27-ը, օգտագործվելու է ներքաղաքական հարցեր լուծելու համար, դա, մեղմ ասած, սրիկայություն է: Այս պահին, իմ տպավորությամբ, գնում են այդ ուղղությամբ, ոչ թե գործը բացահայտելու»:

«ՉԻ». Եկեք հիշենք, թե հոկտեմբերի 27-ի շուրջ վերջին օրերին ինչ իրադարձություններ են եղել:
Առաջին՝ լրացավ ողբերգության 20-րդ տարելիցը:

Երկրորդ՝ Նաիրի Հունանյանը ներման դիմում ներկայացրեց:

Երրորդ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպեց Նաիրի Հունանյանին:

Չորրորդ՝ Նաիրի Հունանյանի դիմումը մերժվեց:

Այսքանը, ոնց որ թե ուրիշ բան տեղի չի ունեցել: Հիմա թող սույն դաշնակցականն ասի, թե սրանցից որ մեկն է սրիկայություն և միտված ներքաղաքական հարցեր լուծելուն: Ավելին, գործի վերաբացման մասին ընդամենը խոսակցություն է գնացել, առարկայական ոչ մի բան, բայց դաշնակները ահավոր ծանր են տանում նույնիսկ խոսակցությունները:

Թե ինչու են ծանր տանում, դա էլ երևի այն պատճառով, որ ոճրագործություն իրականացնողների մեծ մասը այս կամ այն կերպ առնչվում է ՀՅԴ-ին, ՀՅԴ-ի այն ժամանակվա պարագլուխների մեծ մասը այս կամ այն կերպ առնչվում է հոկտեմբերի 27-ի գործին: Ուրիշ բացատրություն չունենք: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   11663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ