...

Ի՞նչ եք անելու «թուրքերի» հետ

Ի՞նչ եք անելու «թուրքերի» հետ

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօրվա հանրահավաքից հետո Երևանի կենտրոնում թուրքերը հարձակվել են հորաքրոջս, եղբորս և հորեղբորս որդու վրա, ապա բերման ենթարկել»:

«ՉԻ». Այս գրառման առաջին տողերը կարդալիս մեծ անհանգստություն ու ցավ ապրեցինք: Մի պահ մտածեցինք, որ թուրքերը հասել են Երևան ու գերեվարել թիվ մեկ ազգայնական ուժի թիվ մեկ ղեկավարի հարազատներին: Բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ՝ Նիկոլ, ոստիկաններ և այլն: Մի խոսքով սրտներս հանգստացավ. Իշխանը իր ռեպերտուարի մեջ է:

Հետաքրքիր է, եթե մի հրաշքով գաք իշխանության՝ ի՞նչ եք անելու ներքին զորքերի, ՊՊԾ գնդի ու ընդհանրապես ոստիկանության 30 հազար աշխատակիցների հետ: Չէ՞ որ, ըստ ձեր պիտակավորման, 30 հազար թուրք կա: Ի՞նչ եք անելու՝ արտաքսելո՞ւ եք, դատապարտելո՞ւ եք, ոչնչացնելո՞ւ եք, մի փոքր կոնկրետացրեք՝ իմանանք, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այդ 30 հազարին:

Տարիներ շարունակ ոստիկանությունը բերման է ենթարկել հազարավոր մարդկանց, այդ թվում՝ Դաշնակցության իշխանության տարիներին, բայց ոչ մեկի մտքով չի անցել ոստիկաններին անվանել թուրքեր: Անգամ այն ժամանակ, երբ ոստիկանությունը վերազանցել է իր լիազորությունները և ակնհայտ օրենքի խախտումներով է իրականացրել բերման ենթարկելու գործողությունները:

Հ.Գ. Իշխան ջան, մարդկանց թուրքեր անվանելու փոխարեն, հարազատներիդ սովորեցրու արագ վազել. թող քո օրինակով փախչեն «թուրքերից»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1082 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ