...

Ինչի՞ դիմաց եք Ադրբեջանի գործը դյուրացնելու

Ինչի՞ դիմաց եք Ադրբեջանի գործը դյուրացնելու

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին և ճանապարհների ապաշրջափակմանը. «Այս սկզբունքների շրջանակներում իսկապես հնարավոր է նախատեսել գնացքների, ավտոմեքենաների, քաղաքացիների անցման որոշակի դյուրացումներ, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե՛ մեզ մոտ, թե՛ Ադրբեջանում, հնարավոր լինի որոշակիորեն կառավարել»:

«ՉԻ». Տեսնես՝ ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են՝ դյուրացումներ: Մանավանդ, որ հենց Ադրբեջանն է պահանջում այդ դյուրացում ասածը:

Մի դյուրացումն այն է, որ լինի Հայաստանի և Ռուսաստանի կողմից վերահսկվող միջանցք, մյուսը՝ միայն Ռուսաստանի կողմից վերահսկվող: Բացառապես Հայաստանի կողմից վերահսկվող միջանցքին Ադրբեջանը չի համաձայնվի, կասի՝ վախենալու ու ռիսկային է:

Ու հիմա եթե ՔՊ-ական պատգամավորը չի բացառում, որ կարող են հեշտացնել ադրբեջանցիների տեղաշարժը Հայաստանի տարածքով, նշանակում է՝ Ադրբեջանի պահանջներից մեկը հակված են ընդունել, մնում է, որ մի քիչ սիրուն ձևով դա մեզ ներկայացնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ