...

Աուտչիկները

Աուտչիկները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՀՀ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու առումով գնդակը Հայաստանի կիսադաշտում է, ասել է. «Մենք ֆուտբոլ չենք խաղում, այլ ՀՀ անվտանգության մասին ենք խոսում»:

«ՉԻ». Իհարկե, դուք ֆուտբոլ չեք խաղում: Ձեզ արդեն վաղուց դուրս են հանել խաղադաշտից: Ֆուտբոլն առանց ձեզ է ընթանում: 

Առավելագույնը, ինչ այսօր կարող եք անել, դաշտում խաղացողներին կողքից գնդակներ մատուցելն է:

Տեսել եք այդ աուտչիկներին, որոնք հետևում են խաղին, թիմերից մեկին էլ «բալետ» են անում: Հայաստանն այսօր մոտավորապես այդ վիճակում է: Ու հաշիվը ոնց էլ ավարտվի, դրանից մեզ ոչ մի օգուտ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ