...

Ինչն է խանգարում օգտակար լինել հայրենիքին

Ինչն է խանգարում օգտակար լինել հայրենիքին

Այս օրերին շատ խոսվում, որ Գագիկ Ծառուկյանին պետք է ազատել, որպեսզի նա օգտակար լինի այս ծանր վիճակում:

Եթե Ծառուկյանը ցանկություն ունի մեկնելու առաջնագիծ, ապա միանշանակ պետք է ազատ արձակվի, որպեսզի կարողանա զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Բայց եթե չի մեկնելու ռազմաճակատ, ապա ի՞նչն է խանգարում օգտակար լինելու հայրենիքին ներկա գտնվելու վայրից:

Եթե մեծ գումար է փոխանցելու, ապա կարող է քարտերի պին կոդը հաղորդել հարազատներին և տեխնիկական մնացած գործերը կարվեն:

Եթե պետք է զանգահարի Լուկաշենկոյին կամ որևէ լորդի, ապա ԱԱԾ-ն պարտավոր է նրան տրամադրել կապի բոլոր միջոցները:

Դրանք անելու դեպքում ժողովուրդը ինքը կպահանջի իշխանություններից ազատ արձակել Ծառուկյանին, առանց ուղղորդված անձանց միջնորդությունների:

Մնացածը, ինչպես հասկանում եք, լիրիկա է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1387 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ