Գագիկ Ծառուկյանի փաստաբանը երեկ հայտարարել է. «Կենցաղային լեզվով ասած՝ տեղը չի գտնում ստեղծված իրավիճակում»։
«ՉԻ». Իսկ հիմա ո՞ր մի հայն է իր տեղը գտնում: Եվ որպեսզի մի փոքր իրեն մխիթարի՝ մի բան անում է հայրենիքի համար:
Հաշվի առնելով, որ Ծառուկյանը կալանավորված է, նա միայն մի բան կարող է անել՝ փող փոխանցել Հայաստան հիմնադրամին: Ցավոք, առ այսօր նրա անունը չկա նվիրատուների ցուցակում:
Հիշեցնենք, որ միայն պաշտոնական հայտարարագրով նա ունի 170 միլիոն դոլար: Եվրոների ու դրամների մասին չհիշատակենք:
Դրա փոխարեն նրա որդին բանակի կարիքների համար հատկացրել է 5 ֆուռ, որոնք ապրանք կտեղափոխեն Արցախ: