...

Ինչո՞վ եք դուք ավելի լավը

Ինչո՞վ եք դուք ավելի լավը

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է. «Այո, մենք սկսելու ենք փողոցային պայքար, որովհետև միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերները, սպառնալիքները, որ կանգնած են մեր երկրի առջև, չենք կարող չեզոքացնել»:

«ՉԻ». Մինչև փողոցային պայքար սկսելը լավ կլիներ, այնուամենայնիվ, պատասխանեիք այն հարցին, թե այդ ի՞նչ էր արել Քոչարյանն այս ժողովրդի հետ, որ վերջին ընտրություններում ժողովուրդը նրան մերժեց: Որովհետև մինչև այս հարցի պատասխանը չտաք՝ բարոյական, քաղաքական և իրավական հարթությունում, ուզում եք՝ փողոցային պայքար սկսեք, թեկուզ՝ հայաթային, մեկ է, նորից մերժվելու եք:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը. ընդունենք՝ սկսեցիք ձեր փողոցային պայքարը: Ի՞նչ եք առաջարկելու, ո՞նց եք մարդկանց համոզելու, որ այս իշխանությունների այլընտրանքը հենց դուք եք, ինչո՞վ եք դուք ավելի լավն այս իշխանություններից: Որովհետև եթե այս հարցերի պատասխանները տաք, նոր հարցեր են առաջանալու. բա եթե դուք կարող եք ավելի հաջող երկիր կառավարել, Արցախի հարցը լուծել, ինչո՞ւ դա նախկինում չեք արել, երբ 10 տարի ժամանակ ունեիք: Ո՞վ էր ձեզ խանգարում:

Նույն Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե ինքն էլ չէր ընդունի Լավրովի պլանը: Բա որ դուք ինքներդ ունեք նույն մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչ իշխանությունները, որտե՞ղ մնաց ձեր ավելի լավ լուծումը: Այնպես որ, ձեր ամեն օրը միայն երկարացնում է այս իշխանությունների կյանքը:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   627 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ