...

Ինֆորմացիոն արտահոսք Մոսկվայից

Ինֆորմացիոն արտահոսք Մոսկվայից

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Հատված Պուտինի և Փաշինյանի աշխատանքային ճաշի ընթացքում կայացած երկխոսությունից։

- Նիկոլ Վովաևիչ, վերջապես արարողակարգային հանդիպումն ավարտվեց, և կարող ենք ավելի ազատ խոսել․․․

- Մի վայրկյան․․․ Էս արաղը պետական ա՞, թե՞ քաշած։ Էս ձկան վրից կարա՞մ թան խմեմ, մի հատ էն սթեյքը փոխանցեք, էլի, մի կտոր էլ էն պանիրից։ Էս լավաշ չեք դրե՞լ․․․

- Լավ, Նիկոլ Վովաևիչ, տեսնում եմ, որ լուրջ զրույց չի ստացվի։ Կարելի՞ է Ձեզ դիմել մի անձնական խնդրանքով։

- Վայ, բա իհարկե, Լաձիմիր Լաձիմիրովիչ։ Ի՞նչ կա, փող ա՞ պետք, ինչքա՞ն ա պետք, մի հատ հիմնադրամ ունենք, էն չագուչից հետո մուտքերն ահագին ավելացել են։

- Այո, այո, գիտեմ։

- Որտեղի՞ց գիտեք։

- Առաջ Քոչարյանը մեկ-մեկ զանգում էր, խոսում էինք, հիմա էլ չի զանգում, ծնգացնում ա, որ ե՛ս հետ զանգեմ։ Բայց խնդրանքս փողի մասին չէր։ Կարելի՞ է ես Ձեզ համար ռուսաց լեզվի լավ ուսուցիչ ուղարկեմ։

- Այսինքն՝ ուզում եք Ռուսաստանում Հայաստանի ապագա դեսպանին Դուք նշանակե՞ք։

- Չէ, ուղղակի ես ամեն օր մարզվում եմ, որ երիտասարդ երևամ, բայց հենց որ Դուք ռուսերեն եք խոսում՝ ծիծաղում եմ, դեմքիս կնճիռներ են առաջանում։

- Լավ, էլի, Լաձիմիր Լաձիմիրովիչ։ Մի խնդրանք էլ ես ունեմ։ Կարելի՞ է մենք մտնենք ՆԱՏՕ, բայց Հայաստանի սահմանները ռուսական զորքը պաշտպանի։ Ձեզ համար էլ լավ կլինի, կասեք ՆԱՏՕ-ի սահմանները մենք ենք պաշտպանում։ Ինձ էլ ինչ կտաք՝ կտաք։ Էն հիմնադրամի հաշվեհամարը ուղարկեմ․․․

- Նիկոլ Վովաևիչ, տեսնում եմ՝ անընդհատ փողից եք խոսում: Բա էն Ալիևի առաջարկած 5 միլիարդն ինչո՞ւ չվերցրեցիք։

- Ի՞նչ գիտեք։

- Գիտեմ, որովհետև ես եմ վերցրել։ Հի-հի․․․ Բա հայկական ժողովրդական ասացվածք կա, չէ՞, որ «չուտողի մալը ուտողին հալալ ա»։ Ի դեպ, քանի որ սահուն անցում կատարեցինք տնտեսական համագործակցությանն առնչվող խնդիրներին․․․

- Իջևանի ընտիր խոզի միս կա, տարեկան մի 4-5 տոննա կարամ մատակարարեմ։

- Չէ, Նիկոլ Վովաևիչ, ես ավելի մասշտաբային համագործակցության մասին եմ խոսում։

- Դե կարանք հետը պամիդոր-բան էլ ուղարկենք։ Եթե որպես դիվանագիտական բեռ ձևակերպենք՝ մի 20 տոկոս էժան կնստի։ Ճիշտ է, առայժմ արտգործնախարարություն չունենք, բայց Արգիշտին ասել ա՝ կմտածեմ։

- Լավ, տեսնում եմ, որ տնտեսության վերաբերյալ Ձեր պատկերացումները փոքր-ինչ այլ են։ Եվս մի խնդրանք։ Չէի՞ք բացահայտի Ձեր ներքաղաքական հաջողությունների գաղտնիքները։ Ես պարզապես նախանձում եմ Ձեր նկատմամբ հանրային բարձր վստահությանը․․․

- Գաղտնիք չկա, ուզում եք իմի նման բարձր վարկանիշ ունենաք՝ Կամչատկան, Սախալինն ու Սիբիրի 75 տոկոսը հանձնեք, հետո կվալդը վերցրեք ու հայտարարեք, որ ամեն ինչի մեղավորը Իվան Գրոզնին ա։ Ինձ էլ էս խորհրդի համար ինչ կտաք՝ կտաք։ Հիմնադրամի հաշվեհամարը ուղարկեմ․․․

- Լավ, եկեք այսքանով էլ ավարտենք։

- Մի րոպե, բա էն սալաթը փորձել ե՞նք։ Էս ի՞նչ համով գարչիցա յա․․․

ՎԱՐԿԱՆԻՇ

   3179 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ