...

«Իրանք լցնում են, փողը վճարում են, գնում են ընտրության». համայնքի ղեկավարի թեկնածու

«Իրանք լցնում են, փողը վճարում են, գնում են ընտրության». համայնքի ղեկավարի թեկնածու

Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, համայնքի ղեկավարի թեկնածու Արմեն Հարությունյանը համագյուղացիներին հորդորում է մասնակցել ընտրությանը և վստահության քվե տալ իրեն՝ փոխարենը ընտրվելուց հետո համագյուղացիների պահանջները կատարելու խոստումով:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Հարությունյանը իրեն պատկանող գազալցակայանի կտրոններ է բաժանում ընտրողներին՝ իրենց մեքենաները լիցքավորելու համար: Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել հենց Արմեն Հարությունյանից, որն, ի պատասխան մեր հարցադրումների, ասաց.

«Էդ ո՞ւմ ենք խոստում տվել: Ես ոչ մեկին էլ ոչ կտրոն եմ տվել, ոչ էլ՝ են: Իրանք գնում են, լցնում են, փողը վճարում են և գնում են ընտրության: Եվ գնում են, էնտեղից օգտվում են»:

Ընտրողների մասնակցության ակտիվության մասին մեր հարցին թեկնածուն պատասխանեց. «Ես ոչ մտնում եմ ընտրության, ոչ էլ գիտեմ: Ով որ մտնում ա, ով որ ձեզ զանգել ա, իրանից էլ հարցրեք: Վերջում կերևա»:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում համայնքի ղեկավարի համար ընտրապայքարին մասնակցում էին հինգ թեկնածու:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1699 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ