...

Իրենց գլխին են սարքում

Իրենց գլխին են սարքում

Այսօր գիշերը՝ ժամը 1-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հակոբ Սիմիդյանը և Հայկ Սարգսյանը՝ 5 մեքենայով, 10 հոգով գնացել են խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած Վարդան Աթաբեկյանի առանձնատուն՝ վերջինիս հանդիպելու: Աթաբեկյանը ոստիկանություն է կանչել:

«ՉԻ». Ի՞նչ ասենք: Տուն-տունիկ, էլի: Պարզ է, որ գնացել էին՝ պատգամավորին հանդիպելու և նրան համոզելու, որ դուրս չգա խմբակցությունից:

Բայց գիշերը ժամը 1-ի՞ն: Առանց նախօրոք տեղյակ պահելո՞ւ: Բանը հասնի նրան, որ պատգամավորը ոստիկանություն ահազանգի: Թեման քննարկելու ավելի քաղաքակիրթ մեթոդներ չկայի՞ն: 

Սրանից այն կողմ մեկնաբանելու բան չկա: Զոռով իրենք իրենց գլխին սարքում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ