...

Իշխան Լեոնիդը

Իշխան Լեոնիդը

«Եթե չլիներ մեր պայքարը, հիմա խոսելու էինք Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Տավուշի կորցրած տարածքների մասին»:

Հայտարարության հեղինակը 17-ի համակարգող Իշխան Սաղաթելյանն է:

«ՉԻ» Չփորձեք ծիծաղել, իսկապես կա նման բան: Ասում են, որ Թուրքիայի գլխավոր շտաբում հրաժարվել են լայնածավալ հարձակումից, երբ դիտել են 17-ի հանրահավաքները: Տեսել են, թե Վազգեն Մանուկյանը ինչպիսի վճռականությամբ է գրավում խորհրդարանի մուտքերը, տեսել են Գեղամ Մանուկյանի հրամանատարական ձիրքը, տեսել են Վարդուհի Իշխանյանի դեմքը և հրաժարվել են իրենց ունեցած ռեսուրսներով դուրս գալ 300 բաղրամյանցիների դեմ:

Արդեն կասկած չկա, թե ինչ անուն կվերցնի Սաղաթելյանը հայտնի բուժհաստատություն տեղափոխվելու դեպքում: Սպարտացիների լեգենդար ցար Լեոնիդի պատվին կանվանակոչվի Իշխան-Լեոնիդ: 6-րդ հիվանդասենյակի պատի ցուցանակին այդպես էլ կգրվի՝ թուրք-ազերական ագրեսիան կանգնեցրած Իշխան-Լեոնիդ Սաղաթելյան:

Մարդիկ, որոնք չկարողացան անգամ փակ պահել Բաղրամյան պողոտան, ասում են, որ իրենց պայքարի արդյունքում է դադարել ադրբեջանական ագրեսիան: Ահա թե ինչ հետևանքների է հանգեցնում տարիներ շարունակ Երևանի կենտրոնում թուրքական դրոշ այրելու պրակտիկան: Իհարկե, հիվանդությունը պետք է զարգանար և բերեր նման հանգրվանի:

Հ.Գ. Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ թուրքական գլխավոր շտաբի տրամադրության տակ չհայտնվեն Սաղաթելյանի՝ ոստիկաններից փախչելու տեսանյութերը: Հաստատ կվերանայեն իրենց որոշումը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1014 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ