Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իմիջիայլոց, ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում»:
«ՉԻ». Այն, որ իշխող ուժը, հրաժարվելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հրաժարվում է ողջամտությունից, կասկած չի հարուցում:
Բայց պակաս զավեշտալի չեն ընդդիմության նախապայմանները: Ինչպե՞ս կմեկնաբաներ նույն ընդդիմությունը, եթե իշխանությունը համաձայներ անցկացնել ընտրություններ, բայց առաջ քաշեր հետևյալ նախապայմանները:
Օրինակ՝ Դաշնակցությունը իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, որովհետև անկախ Հայաստանում զբաղվել է ահաբեկչությամբ:
Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի առաջադրվելու, որովհետև ավելի շատ փող ունի, քան Հայաստանի մնացած քաղաքացիներն իրար հետ վերցրած:
Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի առաջադրվելու, որովհետև ժամանակին շատ անհարգալից է վերաբերվել դաշնակից պետության քաղաքացուհուն:
Նախապայման առաջադրող ցանկացած ուժ իշխանության հետ կիսում է արտահերթ ընտրություններ չանցկացնելու վտանգավոր հետևանքները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: