...

Իշխանության միակ վառ անհատականությունը

Իշխանության միակ վառ անհատականությունը

«- Բայց գնահատական Նիկոլ Փաշինյանն էր տվել դեռ այն ժամանակ, երբ ասում էր՝ Սերժ Սարգսյանի նկարը չի կարող լինել պաշտոնյաների կաբինետներում, այդ թվում՝ քննիչների, դատախազների։

- Չէ, քննիչներն ուրիշ են, քաղաքական գործիչներն ուրիշ են։

- Բայց Դուք էլ անկախ մարմնի պատգամավոր եք, չէ՞։

- Ուրեմն պիտի էդ հարցերը քննարկվեն, որ իմանանք՝ մենք որտեղ ենք գտնվում»։

Սա հատված էր ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Սա այս իշխանության երկրորդ գումարման խորհրդարանն է, որտեղ իրենք մեծամասնություն են, բայց չեն կարողանում ամբողջ ծավալով օգտագործել Աղազարյանի պոտենցիալը: Այս մարդը մինիմում ԱԺ փոխխոսնակ կամ գոնե հանձնաժողովի նախագահ պիտի լիներ:

Հովիկ Աղազարյանը ոչ քննիչ է, ոչ էլ՝ քաղաքական գործիչ: Նա ուրախություն է: Իշխանության միակ ներկայացուցիչն է, որը ձևեր չի թափում, չի փորձում դեմքի լուրջ արտահայտությամբ մտավարժանքներով զբաղվել, և այլն:

Մարդը նախկինում արդեն 3 տարի պատգամավոր է աշխատել, սրանից մի 25 տարի առաջ էլի պատգամավոր է եղել, բայց դեռ հարցեր ունի, թե որտեղ է գտնվում: Ինչպես հայտնի սկետչում է ասվում՝ արդեն հետ են բերում, բայց դեռ չի հասկացել, թե ուր է գնացել:

Եթե բոլորին արգելեն փակցնել Նիկոլ Փաշինյանի վսեմաշուք նկարը, Աղազարյանի համար պետք է բացառություն անեն: Չլիներ Փաշինյանը, Աղազարյանը բակի տաղավարում դոմինո կխաղար, իսկ ընդմիջումներին աշխարհաքաղաքական վերլուծություններով հանդես կգար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ