...

Իշխանությանն արժանի մարզպետ

Իշխանությանն արժանի մարզպետ

«Թաղային հեղինակությունների ու պաշտոնյաների՝ օրենքին հակասող գործողությունների մասին բարձրաձայնման հարցում մարզպետի հույսն առաջին հերթին լրագրողներն են»:

Սա հատված էր «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի 100 օրն ամփոփող ասուլիսի մասին հրապարակումից:

«ՉԻ». Մարզպետը թերևս ոչ միայն 100 օր է պաշտոնավարում, այլև 100 օր է, ինչ ապրում է Հայաստանում: Եթե այդպես չլիներ, ապա կիմանար, որ լրագրողները մշտապես են բարձրաձայնել թաղային հեղինակությունների ու պաշտոնյաների՝ օրենքին հակասող գործողությունների մասին, պարզապես դրանից բան չի փոխվել:

Հեղափոխություն, թե իշխանափոխություն է արվել, որ նման երևույթները իսպառ վերանան, այլ ոչ թե հին ու բարի ավանդույթները շարունակվեն:

Կամ, ասենք, պարոն մարզպետը տեղյակ չէ՞ իշխող կուսակցության «գեներալնի» գծից: Այն է՝ իրենց նկատմամբ հայտարարված է մեդիատեռոր, իսկ այդ պայմաններում լրագրողները կարող է նաև չբարձրաձայնեն թաղային հեղինակությունների ու պաշտոնյաների՝ օրենքին հակասող գործողությունների մասին, և պարոն մարզպետն այդպես էլ մնա անտեղյակ, թե ինչ է կատարվում մարզում:

Մի խոսքով՝ արդեն պարզ է, թե իշխանություն ասածն ինչպես է պայքարելու վարչական, ֆինանսական և թաղային ռեսուրսների դեմ: Իրենց ոճով՝ ոչինչ չեն անելու, վերջում էլ՝ հանձնվեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   858 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ