ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Օգտվելով հրաշալի եղանակային պայմաններից՝ հրատապ հանրահավաք հրավիրեցինք»:
«ՉԻ». Փաստորեն եթե եղանակային պայմանները հաշվի առնեին, 1988 թվականի ղարաբաղյան շարժումը չէր սկսվի: Բավական ցուրտ էր այդ օրերին:
Ուշադրություն դարձրեք. մարդիկ հայտարարում են, որ հայրենիքը վտանգված է, ժամ առաջ պետք է ազատվել այս իշխանություններից, բայց սպասում են, որ եղանակը մի քիչ տաքանա, որ նոր հայրենիքը փրկեն: Տեսնո՞ւմ եք, թե եղանակը աշխարհաքաղաքական և ներքաղաքական ինչ նշանակություն ունի Հայաստանում:
Այնպես որ, ի դեմս եղանակի, իշխանությունները լավ դաշնակից կարող են ունենալ: Դրա համար պետք է ոչ միայն ռազմական դրությունը երկարաձգել, այլ նաև՝ ձմեռը: Քանի ձմեռ է, մութ ու ցուրտ, արխային կարող են քնել:
Իսկ ընդդիմությանը մաղթում ենք լավ, առանց տեղումների եղանակ, արևոտ օրեր, 760 մմ սնդ. մթնոլորտային ճնշում, նորմայի մեջ գտնվող ռադիակտիվություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: