Երեքշաբթի 19.10.2021 00:40

23.09.2021   14:00
484

Իշխանությունը՝ դեղին մամուլի գլխավոր հովանավոր


Իշխանական մամուլը շարունակում հարձակումները Երևանի քաղաքապետի նկատմամբ: Անհայտ ծագմամբ և ֆինանսավորմամբ գործող MediaNews.am կայքը գրում է. «Հայկ Մարությանի Չեխիայում ունեցած անշարժ գույքերի, սեփականությունների մասին դեռ վաղուց է հայտնի:

Սակայն MediaNews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքապետարանի աշխատակիցների հետ խորհրդակցություններից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել ներդրումների մասին, քաղաքապետ Հայկ Մարությանը նման հայտարարություն է արել. «Խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի, էնա ես ոնց եմ անում...»: Մարությանը մեծ թվով անշարժ գույքի սեփականատեր է Չեխիայում, իսկ վերջերս նաև ԶԼՄ-ներում հրապարակում եղավ, որ Երևանի քաղաքապետը վերջին ժամանակահատվածում նաև ավտոկայանատեղի է ձեռք բերել Չեխիայում»:

«ՉԻ». Իշխանությունները հաճախ են սիրում բարձրաձայնել դեղին մամուլի առկայության մասին: Ահա սա տիպիկ դեղին մամուլի ձեռագիր է: Առանց աղբյուր նշելու, առանց տեղեկատվությունը ստուգելու, առանց շահագրգիռ կողմին դիմելու, գրել այն, ինչ պետք է պատվիրատուին: Իսկ պատվիրատուի ականջները անգամ Տիգրան Մեծ պողոտայում կառուցված մոլերը չեն կարող թաքցնել:

Եթե հիմա ընդդիմադիր մամուլը գրի, որ ըստ իր հավաստի աղբյուրների՝ Փաշինյանը ծիծաղել է 680.000 քաղաքացիների վրա իրեն ձայն տալու համար, կընդունե՞ք ի գիտություն, թե՞ կորակեք որպես դեղին մամուլ:

Եթե քոչարյանական որևէ լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, նշի, որ Փաշինյանը մտերիմ շրջապատում ասել է, թե Սյունիքն էլ պետք է տալ և հանգիստ ապրել, ի՞նչ եք հակադարձելու:

Սրտներովդ չէ քաղաքապետը, ցանկանում եք փոխել, կոնկրետ ապացույցներով ներկայացրեք, թե որտեղ է ձախողվել, երբ և ինչպես է խանգարել Երևանում ներդրում անել ցանկացողներին:

Իսկ այսպես իշխանությունը ստանձնում է դեղին մամուլի գլխավոր հովանավորի դերակատարումը և կորցնում է նույն դեղին մամուլից դժգոհելու բարոյական իրավունքը:



 Պիտակներ

         Հայկ Մարության

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները

Գույժ
Գույժ
16.10.2021 / 8988




























Հերքում
Հերքում
12.10.2021 / 1399

Պողոսի երազը
Պողոսի երազը
12.10.2021 / 1318




















Բազմածնունդը
Բազմածնունդը
11.10.2021 / 618