...

Իշխանը փրկեց Սյունիքը

Իշխանը փրկեց Սյունիքը

«Եթե չլիներ Հայրենիքի փրկության շարժումը, հիմա Նիկոլը Սյունիքի կեսը տվել էր թուրքերին»:

Հայտարարության հեղինակը ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է:

«ՉԻ». Փաստորեն Սյունիքի անվտանգության և Հայաստանի կազմում մնալու երաշխավորը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե՝ ՀՀ բանակը, ոչ թե՝ ռազմավարական դաշնակիցը, ոչ թե Սյունիքում ապրող ու արարող մեր հայրենակիցներն են, այլ Երևանի փողոցներում թրև եկող մի քանի հարյուր ակտիվիստները, որոնք անգամ ունակ չէին նորմալ փողոց փակել, բայց պահեցին Սյունիքը:

Իմիջիայլոց, այս հռետորաբանությունը նորություն չէ Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում: 2016-ին էլ «Սասնա ծռերն» էին հայտարարում, որ ՊՊԾ գունդը գրավելով՝ պահեցին Արցախը:

Մի խոսքով՝ այսուհետ, եթե ուզում եք, որ Հայաստանը տարածքային կորուստներ չունենա, պետք է անել մեկ բան՝ գրավել Երևանի շենքերից մեկը, նախընտրելի է՝ կենտրոնում. այդպես Հայաստանի անվտանգությունը ավելի երաշխավորված կլինի: Օպերացիայի պատասխանատու էլ պետք է նշանակել Իշխան Սաղաթելյանին. ինքն ամենից արագն է վազում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   797 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ