...

Ժողովուրդը չի հասկացել, թե ում է աշոտյան արել

Ժողովուրդը չի հասկացել, թե ում է աշոտյան արել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է. «Հայաստանում այսօր գրեթե միակ անկախ և Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան գործառույթներ իրականացնում է միայն ՍԴ-ն: Երկրի նախագահից մինչև ամենավերջին պաշտոնյան մենք ենք ընտրել, այդ ոնց եղավ, որ սրանք լեգիտիմ են, իսկ ՍԴ նախագահն ու դատավորները, որոնք Փաշինյանի հրամանները չեն կատարում, լեգիտիմ չեն»:

«ՉԻ». Դե իհարկե, Շարմազանովը ե՞րբ է սխալ բան ասել: 20 տարի Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան ընտրություններ են «անցկացրել», նախագահական մաքրամաքուր, ավելի քան լեգիտիմ ընտրություններ են կազմակերպել: Ու ոնց գործադիր ու օրենսդիր իշխանությունն են ձևավորել, նույն որակի էլ ՍԴ նախագահ ու անդամներ են նշանակել:

Իսկ ժողովուրդը այսքանը չի հասկացել, բռնել ու Սահմանադրության տառին և ոգուն համապատասխանող այս իշխանություններին՝ Սերժ Սարգսյանով, Շարմազանովով, ամբողջ ՀՀԿ-ով՝ աշոտյան է արել: Ու այդ նույն անհասկացող ժողովուրդը մանդատ է տվել նոր իշխանություններին, որպեսզի ՍԴ-ն սեփական գրպանային խաղալիք համարողներին էլ էն բանից անի:

Սրանք մինչև հիմա չհասկացան, որ «թղթերով սաղ ճիշտ ա» ասելով՝ իրականությունը չես թաքցնի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ