Քաղաքական
09.07.2020 / 22:00
Սատիրիկոն
09.07.2020 / 20:00
Հարցազրույց
09.07.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
09.07.2020 / 16:00
15.11.2019   15:00
958

ՋՕԸ-երը պատուհաս են թե՛ հողօգտագործողների, թե՛ պետության գլխին


ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ջրօգտագործող ընկերությունների գործունեության ոլորտում վերջիններիս իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, աշխատակիցների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի գումարներ վատնելու կամ յուրացնելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով 2018-2019 թթ. ընթացքում հարուցվել և ներկայումս քննվում է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ: 

Գլխավոր դատախազությանը ուղղված մեր հարցմանը պատասխանեցին, որ առայժմ մեղադրանք է առաջադրվել «Արմավիր» ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրած անձին: 

Այն, որ ՋՕԸ-երը չեն կատարում իրենց հիմնական գործառույթները և պատուհաս են դարձել հողօգտագործողների գլխին, վաղուց է հայտնի: Հայտնի է նաև, որ ոռոգման ջրի խնդիրները հատկապես ամռան ամիսներին գյուղացիների համար գերխնդիր է դառնում: Ջրբաշխները գործում են կամայական սկզբունքով, իսկ ՋՕԸ-երի պետերը ահռելի հարստություն են դիզում: 

Պարզաբանում ստանալու համար գրություն էինք ուղարկել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին, հարցնելով, թե ի՞նչ է արվում ոռոգման ջրերի համար կատարվող վարձավճարների գործընթացը վերահսկելի դարձնելու ուղղությամբ, նկատի ունենալով հանրային վստահության խնդիրը և թվով 13  ՋՕԸ-երում արձանագրված խախտումների հիման վրա հարուցված քրգործերը: Ի պատասխան մեր հարցման, Վարդան Մելքոնյանը նշել էր.  «Ջրօգտագործողների ընկերությունների կողմից մատակարարվող ոռոգվող ջրի դիմաց իրականացվող վարձավճարների գործընթացն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով մի շարք վճարումներ ընդունող օպերատորների հետ համաձայնություններ են ձեռք բերվել՝ գանձումները Հայփոստ ՓԲԸ-ից  և առևտրային բանկերից զատ դրանց միջոցով իրականացնելու նպատակով»:

Մեր մյուս՝ 2016, 2017, 2018, 2019 թվականներին որքան հասույթ է ստացվել և որքան գումար է մուտքագրվել հարցին, այսպիսի պատասխան էր տրվել.

«2016-19 թվականներին մատակարարված ոռոգման ջրի դիմաց իրականացված վճարումներին, ապա տեղեկացնում եմ, որ 2016, 2017, և 2018թթ ոռոգման ջրի հասույթը կազմել է համապատասխանաբար շուրջ 4,98, 6,41 և 6,53 մլրդ դրամ և դրանց դիմաց գանձվել է շուրջ 3,87, 4,07 և 3,28 մլրդ դրամ: 2019 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ մատակարարված ոռոգման ջրի հասույթը կազմում է շուրջ 5,92, իսկ գանձումը 3,47 մլրդ դրամ:

Փորձել էինք ճշտել նաև, թե այս տարի ջրօգտագործողների հետ քանի՞ հեկտարի պայմանագրեր են կնքել ՋՕԸ-երը, ինչին Ջրպետկոմից պարզաբանել էին. 

Ներկայումս համաձայն ջրօգտագործողների ընկերությունների տեղեկատվական համակարգի շտեմարանների տվյալների 2019 թվականին ոռոգման ջրամատակարարման պայմանագիր ունեցող հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 81,3 հազար հեկտար:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ջրի ուսումնասիրության հետ կապված քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Արդյո՞ք հանձնաժողովին հաջողվելու է բացահայտել ոլորտում առկա բուն խնդիրները: Դրանից հետո ի՞նչ պատիժ պետք է սահմանվի թերացողների և օրենքը խախտողների նկատմամբ: Սրանք հարցեր են, որ դեռևս չունեն պատասխան:

Փաստն այն է, որ ոլորտի բարձիթողիության պատճառով չարաշահումներ են կատարվել և դրա հետևանքով պետությանը հասցվել է 5,7 միլիարդ դրամի վնաս:

Մելանյա Ծառուկյան



Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Մելանյա Ծառուկյան


››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված



Տիկին կոշկակարը












































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
04.07.2020 / 570