Երեկ երեկոյան ադրբեջանցիները կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի մեր դիրքերի վրա:
Դրանից մեկ օր առաջ Փաշինյանը Մոսկվայում էր և հանդիպել էր Պուտինին:
Հիմա կա երկու տարբերակ, երրորդը գրեթե չկա:
Առաջին. Փաշինյանն իսկապես չի հասկանում, թե ինչ են ասում ռուսները:
Երկրորդ. Ադրբեջանցիների սադրանքն ուղղված է ռուսների դեմ:
Երրորդ տարբերակը ցանկանում ենք բացառել, քանի որ անցած տարվա ընկած փոսը Փաշինյանը կրկին ընկնել չի ցանկանա: Այսինքն՝ ընկալի, թե ինչ են ուզում ռուսները, բայց իրեն գժի տեղ դնելով, Մոսկվայում ժպտալով ու ճաշելով՝ չանի պահանջվածը: Թեպետ՝ ով իմանա: Մեկ էլ տեսար՝ դուրն եկած լինի: