...

Կադաստրի թուղթը եկել է

Կադաստրի թուղթը եկել է

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Հիմա Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ, բայց եթե դա նրանց հաջողվում էր մեկ կամ երկու տարի առաջ, հիմա չի հաջողվում»:

«ՉԻ». Այսինքն, որ Ադրբեջանը մի երկու տարի առաջ ագրեսիա էր իրականացնում Հայաստանի դեմ, տարածքներ գրավում, ռմբակոծում սահմանամերձ բնակավայրերը, դրա համար լեգիտիմ, օրինական հիմքեր ունե՞ր: Ջոկո՞ւմ եք, արդարացնում է Ադրբեջանի քայլերը:

Դե, եթե այն ժամանակ Ադրբեջանի գործողությունները լեգիտիմ էին, ի՞նչ է փոխվել այս երկու տարում, որ չի կարողանում հիմա էլ սադրանքների դիմել: Հայաստա՞նն է ռազմականապես հզորացել, կադաստրից վկայական ե՞ք ստացել, թե՞ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով Ադրբեջանը ագրեսոր է ճանաչվել: 

Ասեք, ասեք տեսնենք, թե որոնք էին Ադրբեջանի լեգիտիմ հիմքերը: 

Ի դեպ, եթե Ադրբեջանի գործողությունները լեգիտիմ եք համարում, բա էլ ՀԱՊԿ-ի վրա ինչի՞ եք մուննաթ գալիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ