...

Պաշտոնապես լռում են, ոչ պաշտոնապես՝ հաստատում

Պաշտոնապես լռում են, ոչ պաշտոնապես՝ հաստատում

«Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։ Լրատվամիջոցի դիտարկմամբ՝ Խաչատրյանն առաջին պաշտոնյան է, որ հրապարակում է այս թիվը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ «Մինչ այդ վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը և թե ինչո՞ւ է մինչ այժմ այլ տվյալ հրապարակվել»,- եզրակացրել է լրատվամիջոցը։

Վերջին 4 տարիներին ամեն բան մոտավորապես է հաշվարկվում. կորցված տարածքները, քառակուսի կիլոմետրերը, զոհերը, վիրավորները, հաշմանդամները, տեղահանվածները և այսպես շարունակ։ Հիշո՞ւմ եք, երբ Փաշինյանը զոհերի մասին խոսելիս օգտագործեց «պլյուս-մինուս 50» ձևակերպումը։ Հիմա անընդհատ կրկնում է՝ 28 հազար 900 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի։ Չենք զարմանա, եթե մի օր ԱԺ ամբիոնից հայտարարի՝ պլյուս-մինուս մի քանի հարյուր կամ հազար քառակուսի կիլոմետր։ Մի քիչ կնեղվենք, կքննարկենք ու կսպասենք նոր թվերի։ Դրանք, իհարկե, պաշտոնապես կհնչեն պոստ-ֆակտում։  

Գոհար Վեզիրյան 

Հ․ Գ․ Երեկ ողջ օրը լրագրողները փորձել են պարզաբանումներ ստանալ Արմեն Խաչատրյանից։ Նա այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին։ Պաշտպանության հանձնաժողովում է, խոսելիքն էլ որպես կանոն համաձայնեցնում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   544 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ