...

Հզոր են, հզոր

Հզոր են, հզոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների այն դիտարկմանը, թե իշխանությունն է ասում, որ Արցախի հարց օրակարգում չկա, արձագանքել է. «Ո՞վ է ասում: Արցախի խնդիրները, արցախահայության խնդիրներն առկա են»:

«ՉԻ». Այսինքն, երբ ասում են՝ Արցախի հարց, իշխանությունները նկատի ունեն արցախահայության խնդիրները: Իսկ եթե արցախահայության խնդիրները կան, ուրեմն իշխանությունները դրանք փորձում են լուծել:

Իսկ եթե փորձում են լուծել, հետևաբար Արցախի հարց օրակարգում կա: Ո՞վ է ասում, որ օրակարգում չկա: Այդ օրակարգը դեռ շատ երկար է մնալու մեր հերոսական իշխանությունների սեղանին. դե, արցախահայերի սոցիալական հարցերը պետք է լուծել, տնով ապահովել, աշխատանք ճարել: 

Այնպես որ, Ադրբեջանը չի կարողացել հասնել իր նպատակին. օրակարգից Արցախի հարցը դուրս չի գալու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ