...

Կառավարությունը՝ գործադիր մարմի՞ն, թե՞ կոնյակի «զավոդ»

Կառավարությունը՝ գործադիր մարմի՞ն, թե՞ կոնյակի «զավոդ»

Երեկ հայրենի կառավարությունում ըստ երևույթին լավ խառն էին: Հերթական նիստը դեռ չավարտված՝ տեխնիկական աշխատողները շենքի ետնամուտքից արկղերով 20 տարվա հնեցման «Արարատ» կոնյակ էին տեղափոխում և տեղավորում ավտոմեքենաների բեռնախցիկներում: Մեր հարցին ի պատասխան, թե այդքան կոնյակը ի՞նչ նպատակով և ո՞ւր է տեղափոխվում՝ արկղերը հաշվող կառավարության աշխատակիցը նշեց, որ ինքը հետևում է, որ ճիշտ լինի հաշվարկը, մնացածից տեղյակ չէ: Մինչ լուսանկարում էինք կատարվածը, շենքի մոտ հերթապահող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան էլ հորդորում էր չլուսանկարել: Քիչ է մնում ենթադրել, թե Կառավարությունը գաղտնի վերապրոֆիլավորվել է. առաջնահերթ խնդիր է դարձրել ոգելից խմիչքի մատակարարումը…

Մ. Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ