...

Կոմպը փչացել է

Կոմպը փչացել է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ առաքելությունն առայժմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սրացման գոտի չի եկել. «ՀԱՊԿ առաքելությունը առայժմ, որքան գիտեմ, չի եկել։ Այնուամենայնիվ, որոշումը միայն երեկ ուշ երեկոյան է ընդունվել, այն դեռ պետք է ձևակերպվի, պետք է տեղ հասնել»:

ՉԻ.- Մեզ թվում է, որ անգլիական սուզանավերն ավելի շուտ կբարձրանան Իշխանասար, քան՝ ՀԱՊԿ առաքելությունը տեղ կհասնի: 

Չէ, էն որ գալու են, դա հաստատ է: Ուղղակի կոմպը փչացել է, ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման տեքստը չեն կարողանում հավաքել, սեյֆի բանալին էլ տանն է մնացել, չեն կարող կնիք դնել: Սպասենք, դժվարն առաջին 20 օրն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2224 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ