...

Красные в городе!

Красные в городе!

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. «Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում: Որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և Թաթոյանը նրանց շարքում է։

Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»:

«ՉԻ». Դե իհարկե: Այս իշխանություններին ընդամենը երկու հոգու գործունեությունը դուր չի գալիս: Մեկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է, մյուսը՝ ՄԻՊ Արման Թաթոյանը: Մեր երկրի բոլոր պրոբլեմներն այս երկուսն են: Վարի են տալիս երկիրը: Տապալում են մեր ապագան: Իշխանությունների բկին փուշ են դարձել:

Իսկ ահա մնացած պաշտոնյաները փայլուն են աշխատում: Նրանց հետ կապված ոչ մի դժգոհություն: Յոթմղոնանոց քայլերով երկիրը զարգացնում են: Իսկ գիտե՞ք ինչու. որովհետև հանդես են գալիս հեղափոխական դիրքերից: 

Արմեն Գրիգորյանի այդ արտահայտությունը չափազանց խոսուն է. «որոշ մարդիկ հանդես են գալիս հակահեղափոխական դիրքերից»: Սա մեկը մեկին բոլշևիկյան տերմինաբանություն է: 1917թ. հեղափոխությունից հետո բոլշևիկները պայքար սկսեցին այսպես կոչված՝ հակահեղափոխական տարրերի դեմ, որոնց ամբողջ մեղքն այն էր, որ չէին ընդունում հեղափոխականներին կամ էլ պարզապես հեղափոխական չէին: Մի քանի հարյուր հազար հակահեղափոխականի գնդակահարեցին, մնացած բոլորին հեռացրին պետական կառավարման համակարգից: 

Ողջունում ենք ԱԽՔ-ի հեղափոխական կեցվածքը. բոլոր հակահեղափոխականներին պետք է վռնդել, պատժել: Իհարկե, հուսով ենք, բանը չի հասնի գնդակահարություններին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   561 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ