Լակոտությունը, գեղցիությունը և բարդույթավորվածությունը կապ չունեն ո՛չ տարիքի, ո՛չ ծննդավայրի, ո՛չ էլ կրթավայրի հետ:
Ապացո՞ւյց եք ուզում. ահա՛ նույն օրում, նույն ժամերին ստեղծված երկու տեքստ, որոնց հեղինակներն իրենց «էլիտա» են հորջորջում: Ձեր նյարդերը և ժամանակը խնայելու համար, կներկայացնենք միայն «ցնցող» հատվածները.
1. Նիկոլ Փաշինյան. «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։
Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան»:
2. Միքայել Մինասյան. «Ու քանի որ բոլորդ ստրկամիտ անասուն եք և միայն ուղիղ խոսքն եք հասկանում, կրկնում եմ՝ ֆիզիկական հաշվեհարդար կլինի ցանկացածի հետ, ով տեր հորը մոտենա։ Հասկացա՞ք։
Հ.Գ. Խաչակիրները, հանուն եկեղեցու, պատժի շատ տեսակներ չունեին։ Վիրավորողի կա´մ ականջներն էին կտրում, կա´մ ոտքերը ջարդում»:
Հիշեցնենք՝ մեկը՝ Ն. Փաշինյանը, Հիսուսի բարդույթ ունի, մյուսը՝ Մ. Մինասյանը, իրեն նորօրյա խաչակիր է հռչակել:
Երկուսն էլ ինքնագնահատականի խնդիր ունեն: Երկուսն էլ մնացել են ինքնահաստատման պատանեկան փուլում: Երկուսն էլ գավառացի են՝ չնայած ծննդավայրերի տարբերությանը:
Եթե նկատեցիք, երկուսի համար էլ բռնությունն է հարց լուծելու միջոց:
Երկրի վարչապետը սյունեցիների դեմ «ուժային գործողությունների» չի գնա, որովհետև սգի օր է, իսկ եթե սգի օր չլիներ, ուրեմն ի՞նչ, պիտի ջարդեի՞ր քո երկրի քաղաքացիներին՝ սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի:
Հիսուսի բարդույթը սնող ներքին ձայնդ կամ խորհրդականներդ դա՞ էին հուշում:
Միքայել Մինասյանն էլ պակաս չէ. իբր պաշտպանում է սիսիանցի քահանային՝ սպառնալով խաչակիրներին վայել պատիժ կիրառել նրան նեղացնողների նկատմամբ: Ուրեմն ակա՞նջ ես կտրելու կամ ո՞տք ես ջարդելու: Աներոջդ լավ բարեկամ Ռ. Քոչարյանից ի՞նչ պետք է սովորեիր: Չէ՞ որ նրա թիկնապահներն էին «պրիվետ, Ռո՛բ» ասողին զուգարանում ծեծելով սպանել:
Հոյակապ «էլիտա» ունենք: Երկիրը կրակն է ընկել ձեր ձեռքը: Լավ կլինի՝ սսկվեք ու չքվեք: Բայց դա չեք անելու, որովհետև բարդույթները շա՜տ խորն են, իսկ քծնողներն ու թուլափայ ստացողները որգեշնչում են ձեզ:
Վերջում կրկնենք՝ լակոտությունն ու գեղցիությունը տարիքից կամ ծննդավայրից կախված չեն:
Զարուհի Գաբրիելյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: